Ծառայություններ

Բլեֆարոպլաստիկա

Բլեֆարոպլաստիկան պլաստիկ վիրահատության տեսակ է, որը նախատեսված է կոպերի դեֆեկտները, ձևախախտումները շտկելու և ակնային շրջանը էսթետիկապես ձևափոխելու համար։ Մաշկի և ենթամաշկային բջջանքի հատվածների հեռացման և/կամ ռեպոզիցիայի, ինչպես նաև համապատասխան մկանային և ջլային հյուսվածքների ամրացման շնորհիվ բլեֆարոպլաստիկան հնարավորություն է ընձեռնում շտկելու հարակնային շրջանի ֆունկցիոնալ և կոսմետիկ խնդիրները։ Բլեֆարոպլաստիկ միջամտության նպատակներն են՝ կախված կոպերի ֆունկցիայի վերականգնումը, ինչպես նաև աչքի և հարակնային շրջանի էսթետիկ տեսքի վերականգնումը, որն ապահովվում է այնպիսի միջոցներով, ինչպիսիք են՝ կոպերի ավելորդ մաշկի հեռացումը, ստորադիր ակնային մկանների հարթացումը, ակնակապճի ռետրոսեպտալ ճարպային բջջանքի մասնահատումը և ձգումը, որպեսզի ստեղծվի սահուն անատոմիական անցում ստորին կոպից դեպի թշային շրջան։ Վիրահատությունը սովորաբար իրականացվում է արտաքին կտրվածքի միջոցով, որը անցնում է ստորին կամ վերին կոպի մաշկի բնական գծերի ուղղությամբ։ Սա թույլ է տալիս ստանալ ավելի նուրբ և աննկատ հետվիրահատական սպի, հատկապես երբ կտրվածքը գիծը ծածկված է լինում թարթիչներով։ Կտրվածքը կարող է նաև կատարվել կոպի ներքին մակերեսի՝ շաղկապենու վրա (տրանսկոնյունկտիվալ բլեֆարոպլաստիկա) Լազերային բլեֆարոպլաստիկան կոպի վիրահատությունն է լանցետի (նշտար) փոխարեն լազերի օգտագործմամբ։ Լազերային բլեֆարոպլաստիկան հաճախ զուգակցվում է կոպերի լազերային երիտասարդեցման հետ, քանի որ այս երկու պրոցեդուրաները կարող են անցկացվել միաժամանակ։
Նշենք, որ ProDerm-ում առաջին խորհրդատվությունն անվճար է:

Ծառայություններ