Ծառայություններ
Երիտասարդ մաշկի մաքրում
Կենտրոնում իրականացվում է երիտասարդ մաշկի խնամք: Երիտասարդ մաշկի համար նախատեսված լավագույն ապրանքանիշների նյութերի օգնությամբ մաքրման ժամանակ կատարվում է մեռուկացված բջիջների հեռացում` էքսֆոլյացիա, ծորանների բացում և լայնացած ծակոտիների նեղացում: Վերջում դրվում է հանգստացնող և ծակոտիները նեղացնող մի քանի դիմակներ: Խնամքն ամրապնդվում է առաջատար ֆիրմաների տնային խնամքի համար նախատեսված միջոցներով:
Մեր հմուտ և գիտակ մաշկաբանի կողմից կիրականացվի մանրակրկիտ հետազոտություն, որից հետո կնշանակվի բուժում:
Նշենք, որ ProDerm-ում առաջին խորհրդատվությունն անվճար է: