Ծառայություններ
IPL + SHR + RF ProDerm
IPL+ bipolar RF (E light) մազահեռացման տեխնոլոգիան շատ անգամ ավելի էֆեկտիվ է` համեմատած մազահեռացման այլ տեսակների հետ, քանի որ IPL+ bipolar RF-ը ոչ թե ֆոտո կամ լազերային էպիլյացիա է, այլ տեխնոլոգիա է, որի աշխատանքի սկզբունքում ընկած է էլէկտրական և լուսային էներգիաների համատեղ օգտագործումը: Նման համադրությունը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ ոչնչացնել մազը` դադարեցնելով դրանց հետագա աճը: Ամբողջ ընթացակարգի իրականացումից հետո մազի հնարավոր աճը մշակված տարածքում հասնում է նվազագույնի:
Պրոցեսը տեղի է ունենում հետևյալ կերպ. լուսային էներգիան տաքացնում է մազը և ջերմությունը փոխանցում մազի ֆոլիկուլին, իսկ էլեկտրական էներգիան ներխուժելով տաքացած հատվածը, քայքայում է մազը և մազարմատը:
Պրոցեսի ընթացքում՝ սառեցման համակարգի շնորհիվ, գրեթե չեզոքացվում է ցավի զգացողությունը:
Լույսի և էլեկտրական էներգիայի կիրառումը այս մազահեռացման ժամանակ անվնաս է մաշկի ցանկացած ֆոտոտիպի համար: Նույնիսկ կարևոր միջոցառումից առաջ ոչինչ չի խանգարի ձեզ անցկացնել մազահեռացում: Մաշկին ոչ մի հետք չի մնում (ցան, ներաճած մազեր, այրվածքներ): Նաև պրոցեդուրայից հետո կնկատեք, որ մաշկը հարթացել և թարմացել է:
Այսօրվա դրությամբ` IPL+ bipolar RF (E light) տեխնոլոգիան ճանաչված է ողջ աշխարհում, որպես մազահեռացման ամենաանվտանգ և անցավ մեթոդներից մեկը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ IPL+ bipolar RF (E light) տեխնոլոգիայով մազահեռացում կատարած հաճախորդների բավարվածությունը հասնում է 88%-ի:
IPL + bipolar RF (E light) մազահեռացման առավելությունները այլ մեթոդների հետ համեմատած.
Այս տեխնոլոգիայով էպիլացիան գերազանցում է գոյություն ունեցող տեխնոլոգիաների՝ ֆոտո, լազերային, ասեղային էպիլացիաների հիմնական առավելությունները:
- Ընթացակարգի իրականացման ժամանակ մազի ֆոլիկուլը ոչնչացվում է մեծ հաճախականություն ունեցող լուսային իմպուլսի և էլէկտրական էներգիայի ազդեցության ներքո:
- Ընթացակարգը իրականացվում է արագ և հնարավորինս անցավ, պրոցեսը կիրառվում է ցանկացած տիպի մաշկի համար,
- Այրվածքների և դեպիգմենտացիայի ռիսկը հասցված է նվազագույնի,
- Շեկ մազերի հեռացման հնարավորությունը ավելի մեծ է (մազարմատում պիգմենտի առկայության դեպքում),
- Թույլատրվում է արևային լոգանք ընդունել ընթացակարգից 1 շաբաթ առաջ և հետո
Ո՞րն է IPL + bipolar RF (E light) տեխնոլոգիայի տարբերությունը` ֆոտո, լազերային տեխնոլոգիաների հետ համեմատած.
- IPL + bipolar RF մազահեռացման միջոցով կարելի է հեռացնել ցանկացած տիպի մազ, այն ժամանակ, երբ ֆոտոէպիլյացիան չի ոչնչացնում շագանակագույն և շեկ մազերը,
- Ֆոտո էպիլյացիայի ժամանակ, որպես կանոն մազի ֆոլիկուլը չի մահանում և մազը սկսում է աճել այդ նույն ֆոլիկուլից 1-ից 2 ամիս անց,