Ծառայություններ

RF Լիֆտինգ

RF-ը էսթետիկ բժշկության մեջ անգլերեն «ռադիոալիք» բառի ընդունված հապավումն է։ Այս գործոնի կիրառումը իսկապես «հրաշքներ» է գործում։ Այժմ ավելի շատ կիրառվում են երկ կամ բազմաբևեռային RF սարքեր, որոնք ավելի անվտանգ են և կառավարվող։ RF-ն ունենալով ալիքային բնույթ պահանջում է հաղորդիչ նյութի օգտագործում, որը կարող է բարձրացնել պրոցեդուրայի արդյունավետությունը։ RF-ը կիրառվում է ինչպես առանձին գործոն, այնպես էլ այլ գործոնների համադրյությամբ (վակուում, ինֆրակարմիր լույս, մեխանիկական ազդեցություն)։ Չնայած այդ էլեկտրոմագնիսական իմպուլսները խթանում են օրգանիզմում շատ ֆունկցիաներ՝ RF-ի հիմնական նպատակը մաշկի հենքային տարրերի սինթեզն է և հետևաբար՝ ձգումը։



Նշենք, որ ProDerm-ում առաջին խորհրդատվությունն անվճար է:

Ծառայություններ