Ծառայություններ
Կրիոթերապիա + վակում + կավիտացիա + RF "Նիհարեցման սարք"
Կրիոթերապիա + վակում + կավիտացիա + RF
«Նիհարեցման սարք»
•Մարմնի և կազմվածքի կորեկցիա
•Քաշի նվազեցում, նիհարում
•Մաշկի ձգում, հարթեցում
•Նյութափոխանակության զարգացում և բարելավում
•Ավելորդ ցելյուլիտի ճեղքում և հալեվում
ԿՐԻՈԼԻՊՈԼԻԶ
Կրիոլիպոլիզը սառեցման ընտրողական և չափավորված ազդեցության նորագույն մեթոդ է, որի միջոցով կատարվում է կազմվածքի ուղղում (կորեկցիա) և հեռացվում է ավելորդ ճարպը։ Այս մեթոդի օգնությամբ կարելի է ազդել առանձին պրոբլեմատիկ հատվածների և ճարպային կուտակումների վրա։
ԿԱՎԻՏԱՑԻԱ
Կավիտացիան ճարպի վրա ազդելու միակ կոսմետոլոգիական միջոցն է։ Ուլտրաձայնայի նալիքների օգնությամբ ճարպային գոյացությունները դառնում են ավելի փափուկ, առանձնանում են այլ հյուսվածքներից, որը հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք դուրս գան օրգանիզմից։ Ցածր հաճախականությամբ ուլտրաձայնային ալիքների ազդեցության տակ ճարպային բջիջների ներսում առաջանում են պղպջակներ, նրանք մեծանում են, հեղուկացնում ճարպը և դուրս մղում բջիջներից, այդուհանդերձ վնասելով միայ ճարպային բջիջների մեմբրանաները (արտաքին թաղանթը)։ Առաջին հերթին վնասվում են ամենաշատ ճարպով լցված բջիջների մեմբրանաները, նրանց մեծ ճնշման պատճառով։ Այսպիսով քայքայված նյութի 90% դուրս է գալիս լիմֆոտիկ համակարգով, ապա լյարդով, իսկ մնացած 10% ներծծվում է արյունատար համակարգ, որտեղ վերածվում է գլյուկոզայի։ Այլ բջիջները և հյուսվածքները (մաշկի էպիդերմիսը, մկանային ֆիբրիլաները և այլն) կավիտացիայի ազդեցության տակ չեն վնասվում, քանի որ ավելի առաձգական են և կայուն։ Կավիտացիան մասնագիտացված փոփոխում է մարմնի կառոըցվածքը, նվազեցնում է ցելյուլիտի, ճարպագնդերի ծավալը։ Ուլտրաձայնային կավիտացիայի էֆֆեկտը առանց վւրահատական միջամտության խթանում է լիզիսը (ճարպաբջիջների քայքայումը) ևավելորդճարպայինկուտակումներիկրկնակիկլանումը, առանց վնաս հասցնելու մաշկի առաձգականությանը և գույնին։
RF/ ՌԱԴԻՈԱԼԻՔԱՅԻՆ ԼԻՖԹՒՆԳ
Էլէկտրոմագնիսական և ոադիոալիքայինդիապազոնի (0,4-15մՀց) ազդեցության տակ բջիջներում տեղի է ունենում մեմբրանային րեակցիաների ակտիվացում։ Դերմայի տաքացման ժամանակ, մինչև բարձր ջորմաստիճան (մինչև 42°C ևբարձր) կոլագենային մանրաթելերը սխմվում են և լայնանում են, որը հանգեցնում է մաշկի տակ կառկասի առաջացման սեփական մանրաթելերից, որը ձգում է մաշկը։ Դերմայի տաքացման ժամանակ սկսվում է ֆիբրոբլաստների կոկագենային մանրաթեկերի հզոր խթանում, ինչի շնորհւվ տեղի է ունենում նոր կոլագենի, էլաստինի, հիալոուրալայինթթվի սինթեզ, բարելավվում է արյան միկրոշրջանառությոինը, վերականգնվում է անոթների առաձգականությունը, միացնում է լիպոլիզի (ճարպերի քայքայում) խթանումը։ Ճարպային բջիջների վրա ջերմային ազդեցության հաշվին տեղի է ունենում նրանց ճեղքումը գլիցերինի և ճարպաթթուների, որից հետո ճարպաթթուները դանդաղ ֆիլտրվում են լյարդի կողմից։