Ծառայություններ

Միոստիմուլյացիա

Միոստիմուլյացիա մարմին

Ժամանակակից կոսմետոլոգիայում միոստիմուլյացիան օգտագործվում է մարմնի մոդելավորման համար` ի հաշիվ մկանների զանգվածի մեծացման և ամրացման: Հոսանքը ստիպում է մկանին ակտիվ կծկվել, միաժամանակ ազդում է նաև անոթների պատերի վրա, լավացնում է արյան ու ավշի շրջանառությունը, նյութափոխանակումն արագանում է` ինչն էլ բերում է տեղային լիպոլիզի: Շատ արդյունավետ է հետծննդյան շրջանում որովայնի մկանների վերականգնամն համար: Մեջքի մկանների միոստիմուլյացիան բարերար և բուժիչ ազդեցություն կարող է ունենալ ինչպես օստեոխոնդրոզի համար, այնպես էլ ներքին օրգանների աշխատանքի համար: Նորագոյացությունների և կիստաների բացակայության դեքում միոստիմուլյացիան լավացնում է կրծքամկանի կոնտուրը:

Այն լավ կլինի համատեղել պարուրումների և մերսումների հետ:

Միոստեմուլյացիա դեմք

Ժամանակակից կոսմետոլոգիայում միկրոտոկերն ու միոստիմուլյացիան կատարվում է դեմքի մոդելավորման համար` ի հաշիվ մկանների զանգվածի մեծացման և ամրացման: Հոսանքը ստիպում է մկանին ակտիվ կծկվել, միաժամանակ ազդում է նաև անոթների պատերի վրա, լավացնում է արյան ու ավշի շրջանառությունը, նյութափոխանակումն արագանում է` ինչն էլ բերում է տեղային լիպոլիզի: Կիրառում է դեմքի օվալի և կոնտուրի վերականգնման նպատակով:



Նշենք, որ ProDerm-ում առաջին խորհրդատվությունն անվճար է:

Ծառայություններ