Ծառայություններ
Դիոդային լազեր ProDerm
Դիոդային լազերը համարվում է վերջին սերնդի լազեր, որի բոլոր ռիսկային գործոնները հասցված են մինիմումի։ Շատ կարևոր է, որ այն, ի տարբերություն այլ լազերների, ունի բարձր գունային ճանաչողություն, այսինքն՝ թույլ է տալիս հեռացնել թե՛ կոշտ մուգ մազերը, թե՛ գունազրկված աղվամազերը։ Բացառություն են կազմում ճերմակ մազերը, որոնք ոչ մի լուսային մեթոդով հնարավոր չէ վերացնել, քանի որ գունակ չեն պարունակում։
Ինչպես բոլոր լազերային, ֆոտո էպիլացիաների, էլոս-տեխնոլոգիաների, այնպես էլ դիոդային լազերի աշխատանքի հիմքում ընկած է օպտիկայի օրենքը։ Գունակի միջոցով լույսը կլանվում է, այս դեպքում դա մելանին պիգմենտն է, հասնում է մինչև արմատ՝ դերմայի խորը շերտեր, այնուհետև ջերմային էներգիան հաղորդվում է մազարմատը սնուցող անոթին՝ դրանով իսկ քայքայելով այն։
Դիոդային լազերով էպիլյացիան, ինչպես բոլոր լուսային մեթոդները, սոցիալական ռեաբիլիտացիա չի պահանջում, այսինքն՝ մաշկը չի վնասվում։ Մենք շրջանցում ենք վերնամաշկը, աշխատում ենք բուն մաշկի հետ, ընդ որում կոնկրետ խորության վրա։
Դիոդային լազերը չի պատկանում իոնիզացվող ճառագայթների դասին՝ ո՛չ ուլտրամանուշակագույն լույս է, ո՛չ էլ ռենտգենյան ճառագայթ։ Ուլտրաձայնն ավելի վտանգավոր է իր թափանցելիությամբ, քան դիոդային լազերի լույսը։ Այս դեպքում մենք օգտագործում ենք լույսի ինֆրակարմիր սպեկտրը, քանի որ մեզ անհրաժեշտ է վերջինիս ջերմային էներգիան։ Ուստի վստահաբար կարող ենք ասել, որ դիոդային լազերը վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար՝ բացառապես այն դեպքերի, երբ մարդու օրգանիզմում առկա են պաթոլոգիկ վիճակներ, որոնց համար լազերի լույսի ջերմությունը կարող է խթանիչ ազդեցություն ունենալ։
Լազերային էպիլյացիան հատուկ խնամք չի պահանջում։ Միայն անհրաժեշտ է արևից պաշտպանվել։
Լազերային էպիլյացիան խորհուրդ է տրվում իրականացնել սեռական հասունացումից հետո, երբ մազը հնարավորինս կոշտացած է։