Ծառայություններ

Դերմաբրազիա

Էպիդերմիսի վերնաշերտի եղջերացած ու մեռուկացված բջիջները հեռացվում են ալմազե գլխիկի և վակուումի օգնությամբ: Այն նպաստում է արյան շրջանառության լավացմանը, կոլագենի և էլաստինի սինթեզին, տոնուսի բարձրացմանը: Միկրոդերմաբրազիան կիրառում են տարիքային պիգմենտների վերացման, ատրոֆիկ սպիների հարթեցման համար, հետվիրահատական զոլերի և հաստացած ու ծակոտկեն մաշկի դեպքում:Դերմաբրազիան կատարվում է նաև մարմնի տարբեր հատվածներում:



Նշենք, որ ProDerm-ում առաջին խորհրդատվությունն անվճար է:

Ծառայություններ