Ծառայություններ

Մեզոթելեր

Մեզոթելերը շատ բարակ, անկշիռ, անտեսանելի թելեր են, որոնք պատրաստված են բնական ինքնաներծծվող նյութից։ Նրանց օգնությամբ ամրացվում է հյուսվածքը, ինչը թույլ չի տա գրավիտացիոն պտոզի դրսևորումը առնվազն ևս մեկ տարի։ Մեզոթելերը հավերժ չեն մնում մաշկի տակ՝ դրանք լուծվում են 3-4 ամսից։ Սակայն այս ընթացքում նյութը, որից դրանք ստեղծվում են, ձևավորում է կոլագենային կապերի խիտ պարույր, որը աջակցում է հյուսվածքի ամրացմանը: Որոշ վեկտորների երկայնքով ենթամաշկային շերտով անցնում է ասեղ և թել: Հետո ասեղները հանվում են, բայց թելը մնում է։ Հարթ թելերն ամրացնում են հյուսվածքները՝ ստեղծելով էլաստինային և կոլագենային վանդակ, որը նպաստում է մաշկի ձգմանը և առաձգականությանը։ Թելերի տեղադրման ընթացքը ցածր տրավմատիկ է, չի պահանջվում որևէ կտրվածք, ինչի շնորհիվ վերջում սպիներ չեն մնում: Բուժառուի ցանկությամբ կարող է օգտագործվել տեղային անզգայացում: Շատերը մեզոթելերի օգտագործման ընթացակարգը անվանում են դեմքի ձգում, բայց դա այդքան էլ այդպես չէ: Հարթ, բարակ թելերն ի վիճակի չեն իրական լիֆտինգ էֆեկտ ապահովել կամ հյուսվածքը տեղափոխել այլ դիրք: Ճարպային հյուսվածքն ու մկանները տեղաշարժելու համար (այսինքն՝ մաշկը ձգելու համար) օգտագործվում են խորը ներդնող մեզոթելեր, որոնք ամրացվում են ոսկրային կառուցվածքներին, օրինակ՝ Spring Thread, Happy Lift։ Թելերի նպատակն է ամրացնել և ձգել հյուսվածքները, բարելավել մաշկի կառուցվածքն ու տեսքը։ Այս պրոցեդուրան օգնում է՝ վերացնել կնճիռները և թուլացած մաշկը, հարթեցնել քիթշրթունքային ծալքերը,մաշկը դարձնել ավելի առաձգական,ձեռք բերել թեթև լիֆտինգ էֆեկտ՝ առանց հյուսվածքի շարժման (թելերի տեղադրման վայրերում շարակցական հյուսվածքի ձևավորման շնորհիվ):

Նշենք, որ ProDerm-ում առաջին խորհրդատվությունն անվճար է:

Ծառայություններ